ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 764-Ն
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում կնքել համաձայնագրեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 33-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված ապահովումների փոխարինման և պատվիրատուին ներկայացման տասնհինգ աշխատանքային օրվա ժամկետի պահանջը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման հավելվածի 7-9-րդ կետերում նշված կազմակերպություններին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել համաձայնագիր կնքելու մասին՝ ապահովումների փոխարինման և դրանք պատվիրատուին ներկայացնելու ժամկետ սահմանելով համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օր:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում կազմակերպությունների կողմից կարգով պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պայմանագրերի միակողմանիորեն լուծումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 18-ի N 764-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ
NN
ը/կ Գնման առարկայի անվանումը Պայմանագրի կնքման ամսաթիվը և
համարը Կապալառու/կատարող կազմակերպությունների անվանումը
1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ 10.09.2020 թ., N ՀՀՔԿ-
ԲՄԱՇՁԲ-20/6-1 «Գազկոմշին» ՍՊԸ
2. ՀՀ Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ 07.08.2020 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/2 «Գրիգորյան Շին» ՍՊԸ
3. ՀՀ Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ 18.08.2020 թ., N ՀՀՔԿ-
ԲՄԱՇՁԲ-20/3-3
4. ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման աշխատանքներ 25.08.2020 թ.
N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-20/5-1
5. Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներ 04.11.2022 թ., N ՀՀՔԿ-
ՀԲՄԱՇՁԲ-22/8 «ՆիկԴավ Գրուպ» ԲԲԸ
6. ՀՀ Սյունիքի մարզի գ. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան, գ. Վաղատինի և գ. Դարբասի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն 29.10.2020 թ., N ՀՀՔԿ-
ԳՀԽԾՁԲ-20/26-3 «Շինկենտրոն» ՓԲԸ
7. Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքներ 02.06.2021 թ.,
N ՀՀՔԿ- ՀԲՄԱՇՁԲ-21/1 «Դ.Ա.Ն.ՇԻՆ» ՍՊԸ
8. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանք 22.04.2022 թ., N ՀՀՔԿ- ԲՄԱՇՁԲ-21/13 «ԴԷԿՍ» ՍՊԸ
9. Փոքրաքանակ երեխաներով համալրված
«Մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերը թվով 10 համայնքներում տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություն 28.10.2022 թ., N ՀՀՔԿ- ՄԱԽԾՁԲ-22/3 «Հայնախագիծ» ԲԲԸ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: