Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004170

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 հունիսի 2004 թ. N 140-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգի 2-րդ կետը «ավանդները» բառից հետո լրացնել «և բանկային հաշիվները (այսուհետև՝ ավանդ)» բառերով.

1.2. կանոնակարգի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.3. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Պարտադիր երաշխավորման օբյեկտ են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից (այսուհետև՝ ֆիզիկական անձ կամ անձ) ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները».

1.4. կանոնակարգի 4-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

1.5. կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պարտադիր երաշխավորման օբյեկտ չեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ավանդները».

1.6. կանոնակարգի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

1.7. կանոնակարգի գլուխ 3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1 կետով.

«12.1. 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ստեղծված բանկերը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում ավանդների երաշխավորման հիմնադրամին միանվագ վճարում են 15 մլն դրամ».

1.8. կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում անձի կողմից երաշխավորված գումարը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում չհատուցված ավանդը հատուցվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը վրա հասնելու պահից երեք տարվա ընթացքում».

1.9. կանոնակարգի 25-րդ կետից հանել «մրցութային եղանակով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2004 թ. հունիսի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։