«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հունիսի 2004 թ. թիվ 150-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1.1. կանոնակարգի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,».
1.2. կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,».
1.3. կանոնակարգի 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,».
1.4. կանոնակարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ:».
1.5. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 10-րդ կետը.
1.6. կանոնակարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.
Խնայողական միու-
թյուններ Վարկային միու-
թյուններ Լիզինգային կազմա-
կերպու-
թյուններ Ֆակտո-
րինգային կազմա-
կերպու-
թյուններ Ունիվերսալ
վարկային կազմա-
կերպու-
թյուններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1.1 նորմատիվ) 2% 6% 8% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) 25% 25% 25% 25% 25%
Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը 30% 30% 30% 30% 30%
1.7. կանոնակարգի 12.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվները:».
1.8. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 13-րդ կետը.
1.9. կանոնակարգի 16.2.5 ենթակետը «լուծման» բառից հետո լրացնել նոր «կամ ավարտի» բառերով.
1.10. կանոնակարգի 36-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2004 թ. հունիսի 18
Երևան