Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով:».
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝».
3) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների և հավելումների ցանկը.».
4) «գ» կետը «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահպանման մասին՝ եթե այդպիսիք կան» բառերով.
5) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).».
6) «ե» կետը «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը)» բառերով.
7) «թ» կետը ուժը կորցրած ճանաչել.
8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ՝
«ժա) «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները՝ դրանց առկայության դեպքում:»: