Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-10-10։Բացել գործող տեքստը

Հոդված 27. ԶԵՆՔ և ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

գործել է մինչև 2009-10-10Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԶԵՆՔ և ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Զենք և դրա փամփուշտներ վերցնելը կատարում են.

1. Ներքին գործերի համապատասխան մարմինները, եթե`

ա) բացակայում են քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրության, առևտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաև զենք պահելու, կամ պահելու և կրելու թույլտվությունները.

բ) սահմանված կարգով ուժը կորցրած են ճանաչվել նշված լիցենզիաները կամ թույլտվությունները.

գ) մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում ընդունելը խախտվել են իրավաբանական անձանց կամ քաղաքացիների կողմից զենք և դրանց փամփուշտներ ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, գրանցելու, հաշվառելու, պահելու, կրելու, տեղափոխելու, փոխադրելու և գործադրելու կանոնները.

դ) մեկ տարվա ընթացքում երկուսից ավելի դիմում-գանգատ է ստացվել ներքին գործերի մարմիններում` որպես անհաշտ ընտանիք հաշվառման մեջ գտնվող ընտանիքի անդամներից.

ե) քաղաքացիական և ծառայողական զենք ու դրանց փամփուշտներ տնօրինողների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն կամ նրանց կողմից վերափոխված, ձգաբանական կամ այլ տեխնիկական բնութագրերի փոփոխություններով զենք կամ փամփուշտներ.

զ) մահացել է քաղաքացիական զենքի սեփականատերը, ինչպես նաև օրինական հիմունքներով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին (մինչև ժառանգության և զենքը պահելու թույլտվության հարցը լուծելը).

է) լուծարվել է իրավաբանական անձը:

2. Որսորդության, ձկնորսության, բնության և բնական պաշարների պահպանության կանոնների վրա պետական վերահսկողություն իրականացնող մարմինները` իրենց իրավասության սահմաններում, օրենսդրության խախտման դեպքերը խափանելիս` զենքը ներքին գործերի մարմիններին հետագայում հանձնելով:

3. Մաքսային մարմինները` մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում:

Զենքը և դրա փամփուշտները կարող են վերցվել նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Զենքը և դրա փամփուշտները վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Շահագործման համար տեխնիկապես պիտանի, բռնագրավված քաղաքացիական և ծառայողական զենքը և դրանց փամփուշտները, օրենսդրության համաձայն, ենթակա են իրացման քաղաքացիական կամ ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

(27-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-122-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։