Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-10-ից մինչև 2009-10-26։Բացել գործող տեքստը

Հոդված 19. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

գործել է մինչև 2009-10-26Բացել ARLIS-ում

Հոդված 19. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՄ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը վաճառել կամ փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքը և դրանց փամփուշտներն իրացնել դրանց առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն կարճափող հրազենը պահելու և կրելու նպատակով փոխանցել որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաև ժամանակավորապես հատկացնել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել` ձևակերպելով համապատասխան թույլտվություն ներքին գործերի հանրապետական մարմնի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։