Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-10-ից մինչև 2009-10-26։Բացել գործող տեքստը

Հոդված 20. ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳևԱՏՐՈՒՄԸ, ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

գործել է մինչև 2009-10-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳևԱՏՐՈՒՄԸ, ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Պարգևատրված զենք է համարվում պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների հրամանով` նշված կազմակերպությունների զինծառայողներին և աշխատակիցներին տրված զենքը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների և ոստիկանության ղեկավարների հրամաններով սահմանների պաշտպանության և ռազմական շինարարության գործում Հայաստանի Հանրապետությանն ակնառու ծառայություններ մատուցած անձանց տրված զենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգևատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պարգևատրված զենք պահելու և կրելու թույլտվությունը տալիս է ներքին գործերի հանրապետական մարմինը:

Որպես պարգև չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաև այն զենքը, որի շրջանառությունն արգելված է հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով, սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառել քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին` նախապես այդ մասին տեղեկացնելով զենքը պահելու կամ կրելու թույլտվություն տված ներքին գործերի համապատասխան մարմիններին, ինչպես նաև զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին, զենքի հաշվառման վայրի ներքին գործերի համապատասխան մարմնում այն վերագրանցելուց հետո:

Ներքին գործերի համապատասխան մարմիններում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունը և ժառանգումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` ժառանգորդի կամ նվիրատվությունն ստացող անձի մոտ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում: Քաղաքացիական զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում, մինչև գույքի ժառանգման հարցը լուծելը և քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը, զենքը պահելու պատասխանատվությունը կրում է այն գրանցած մարմինը:

(20-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-509-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-122-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։