Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով խմբագրվող՝ Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին և «գ» ենթակետով լրացվող 1.4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին, 1.1-ին և 8.1-ին կետերով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել գործունեության իրականացման իրավունք ձեռք բերած գործունեության տեսակներով, որից հետո Օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնեն սահմանված տեսակի գործունեության իրականացման նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում են Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին, 1.1-ին և 8.1-ին կետերով նախատեսված գործունեությունները:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-163-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։