Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2023 թվականի N 851-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բոլոր օգտագործման և պահպանության ուղղությունով կամ բնապահպանական վերահսկողության մյուս ուղղություններով իրականացվող վերահսկողության գործընթացում այն օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. ԳրիգորՅԱՆ

Երևան

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 1-ի N 851-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի նկարագրությունը Քանակը Միավորի գինը Ընդհանուր գինը

1. Անօդաչու թռչող սարք DJI M300RTK և

աքսեսուարներ 1 5,480,000.00 դրամ 5,480,000.00 դրամ

2. Անօդաչու թռչող սարքի մարտկոց DJI TB 60 4 336,000.00 դրամ 1,344,000.00 դրամ

3. Լիդար տեսախցիկ DJI Zenmuse L1 1 4,700,000.00 դրամ 4,700,000.00 դրամ

4. Լիցքավորիչ կայան DJI BS60 1 480,000.00 դրամ 480,000.00 դրամ

5. Բազային կայան DJI D-RTK2 1 1,440,000.00 դրամ 1,440,000.00 դրամ

Ընդամենը 13,444,000.00 դրամ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

01.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։