ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 409-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Շուշանիկ» սոցիալական մշակույթի ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված առաջին օգնության պայուսակներ՝ իր պարունակությամբ (100 հատ, 134 կգ ընդհանուր քաշով, 4,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն), ներմուծման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Երկրապահ կամավորականների միության գրասենյակ» հասարակական կազմակերպությանն անհատույց ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
08.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 409-Ա որոշման
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը 1 պայուսակի մեջ Ընդհանուր քանակը 100
պայուսակի մեջ
1. Կրծքավանդակի վիրակապ
(պլևմոթորաքսի կանխարգելման համար) 2 200
2. Սեղմված թանզիվ 2 200
3. 6’’ I-ին օգնության վիրակապ 1 100
4. 36’’Ալյումինե սպլինտ 1 100
5. Մարտում վիրավորներին խնամելու
մարտավարական քարտ 1 100
6. Առաջին օգնության ձեռնարկ 1 100
7. Քննության ձեռնոցներ 1 100
8. Բժշկական մկրատ 1 100
9. Քթըմպանի խողովակ 1 100
10. Լարան 1 100
11. 1ին օգնության ծածկոց 1 100
12. Եռանկյուն վիրակապ 1 100
13. Վերքի կպչուն սպեղանի 1 100
14. CPR /արհեստական շնչառության/դիմակ 1 100
15. Անվտանգության քորոց 10 1000
16. Բժշկական ժապավեն 1 100
17. Էլաստիկ վիրակապ 1 100
18. Վիրակապ որովայնի վնասվածքի համար 1 100
19. Այրվածքի վիրակապ 1 100
20. Այրվածքի գել 1 100
21. Աչքի պաշտպանիչ միջոց 1 100
22. Վերքի կոմպրես 2 200
23. Աչքի ստերիլ վիրակապ 2 200
24. Ցավազրկող սպեղանի 2 200
25. Հակասեպտիկ տամպոն 2 200
26. Յոդային տամպոն 10 1000
27. Օճառային տամպոն 2 200
28. Ալկոհոլային տամպոն 12 1200
29. Մարկեր 1 100
30. Լեզվի շպատել 1 100
31. Ասեղ կրծքավանդակի դեկոմպրեսիայի համար 1 100
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
08.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ