Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-11-րդ մասերով.
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-11-րդ մասերով.
«8. Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, և միաժամանակ՝ տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազորված մարմին՝ ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
9. Լիազորված մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն՝ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաև համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:
10. Լիազորված մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:»։