Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 389-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 390-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 391-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 մայիսի 2005 թ.

N 242-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 389-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 390-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 391-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 392-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 389-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին» թիվ 390-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Քարտային վճարումների պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, քարտային վճարումների պրոցեսինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 18-ը հաստատելու մասին» թիվ 391-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի գրանցումը, վճարային քարտեր և այլ փաստաթղթեր թողարկող և իրացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 19-ը հաստատելու մասին» թիվ 392-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 15-ից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2005 թ. մայիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։