Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները

գործել է մինչև 2024-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 3. Շուկայում շրջանառության կանոնները

1. Խաղալիքները շուկայում շրջանառության մեջ են դրվում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության, ԵվրԱզԷՍ-ի այլ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա, և պայմանով, որ դրանք անցել են համապատասխանության հավաստում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի, ինչպես նաև Մաքսային միության, ԵվրԱզԷՍ-ի այլ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

2. Այն խաղալիքները, որոնց համապատասխանությունը Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշված լինեն Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և չի թույլատրվում դրանք շուկայում շրջանառության մեջ դնել:

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով չմակնշված խաղալիքները շուկայում շրջանառության մեջ դնել չի թույլատրվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։