ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 206-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունվարի 13-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
փետրվարի 16-ի N 206-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-
թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1․ 8207801900 Մետաղական
խառատա-հաստոց գործիքներ Կտրող-ծակող գործիքներ 1 տուփ կգ 1120 Գերմանիա Գերմանիա 1 971 200
2. 8207703700 Գործիքներ DECKEL
ֆրեզերային մեքենայից Կտրող-ծակող գործիքներ 1 տուփ կգ 1180 Գերմանիա Գերմանիա 1 560 000
3. 8459390000 Ֆրեզերային հաստոց DECKEL 4 ԿՎՏ հզորությամբ հատ 1 Գերմանիա Գերմանիա 1 672 000
4. 8462290000 Եռակողմ պտտվող ճկման մեքենա
FASTI Էլեկտրական մեքենա 3 ԿՎՏ
հզորությամբ հատ 1 Գերմանիա Գերմանիա 3 300 000
5. 8701299012 MAN տրակտորային միավոր, EURO VI, նույնականացման համարը՝
WMA13XZZXHM7272 հատ 1 Գերմանիա Գերմանիա 19 800 000
6. 8716398005 Schmitz Cargobull, տրեյլեր DA
Seitenplanen նույնականացման համարը՝
WMS00000003170582 հատ 1 Գերմանիա Գերմանիա 6 600 000
Ընդամենը 34 903 200
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
7․ 6005220000 Բամբակյա տրիկոտե խողովակ
գլանափա-թեթներով Լայնությունը = 120 մմ կգ 90 Չինաստան Գերմանիա 594 000
8. 8421990007 Զտիչի մաս
մետաղական գլխիկ 240 մմ տրամագծով
ցինկապատ մասեր հատ 5440 Չինաստան Գերմանիա 1 795 200
9. 7223009900 Չժանգոտվող
պողպատից մետաղալար SS304 Մ = 1 մմ x 24
գլանափաթեթներ կգ 850 Չինաստան Գերմանիա 1 309 000
10. 5404190000 Մոնաթել պոլիեսթեր 0.30 մմ հաստությամբ թելեր կգ 360 Գերմանիա Գերմանիա 792 000
11. 3506990000 Սոսինձ 2 բաղադրիչ DIPUR F6-3 A + B+C
մաքրում կգ 1750 Գերմանիա Գերմանիա 2 695 000
12. 5608193000 NovaProTect մակերեսային պաշտպանիչ ցանց 160 մմ լայնությամբ առաձգական պաշտպանիչ ցանց կգ 300 Գերմանիա Գերմանիա 132 000
13. 7314500000 Ընդլայնված մետաղական
թիթեղներ Լայն=1000 մմ կգ 3894 Գերմանիա Գերմանիա 6 853 440
14. 7314500000 Ընդլայնված մետաղական թիթեղներ Լայն=1000 մմ կգ 1432 Գերմանիա Գերմանիա 1 760 000
15. 4823200009 Զտիչ թուղթ գլանափա-թեթներով ներծծված, ակոսավոր, գույնը՝ վարդագույն
VH188/51 կգ 2740 Գերմանիա Գերմանիա 3 801 600
Ընդամենը 19 732 240
ԸՆԴԱՄԵՆԸ 54 635 440
(հավելվածը փոփ. 16.06.23 N 955-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ