«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հուլիսի 2005 թ. N 361-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Կանոնակարգ 10-ի 46-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 11-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:»:
1.2. Կանոնակարգ 10-ի հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված 11
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ամսաթիվ սկիզբ Ժամանակա-հատվածի սկիզբ Ամսաթիվ վերջ Ժամանակա-հատվածի վերջ
Փոխանակման կետ՝
Անվանում՝ ՓԿ-ի անվանում
Գտնվելու վայր՝ Գործունեության իրականացման վայր
Արտոնագիր՝ Արտոնագիր N ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվմ. համար Համակարգիչ համակարգչի գրանցման համար
Շաբաթվա օրերը Արտարժույթի տեսակը Առքի ծավալը Առքի միջին փոխարժեքը Վաճառքի ծավալը Վաճառքի միջին փոխարժեքը
օր/ամիս/տարի արտարժույթի ԻՍՕ կոդ* օրվա առքի արտարժույթի ծավալ օրվա առքի միջին փոխարժեք օրվա վա-ճառքի արտարժույթի ծավալ օրվա վաճառքի միջին փոխարժեք
Ընդամենը` ըստ արտար-ժույթների Արտարժույթի տեսակը Առքի ծավալը Առքի միջին փոխարժեքը Վաճառքի ծավալը Վաճառքի միջին փոխարժեքը
արտարժույթի ԻՍՕ կոդ* ժամանակա-հատվածի առքի ծավալ ժամանակա-հատվածի առքի միջին փոխարժեք ժամանակա-հատվածի վաճառքի ծավալ ժամանակահատ-վածի վաճառքի միջին փոխարժեք
Կատարող՝ կատարողի ստորագրություն
Ղեկավար՝ ղեկավարի ստրագրություն
* Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին
«Փոխարժեք» սյունակում լրացվում է միջին կշռված փոխարժեքը ըստ օրերի՝ ՀՀ դրամով, իսկ ընդամենը տողում լրացվում է ժամանակահատվածի միջին կշռված փոխարժեքը: