«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005353
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2005 թ. N 419-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ» ԵՎ «ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել 2004-2005 թվականների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Վռամշապուհ արքա» և «Սահակ Ա Պարթեւ» արծաթե հուշադրամների ուրվագծերը` ըստ հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. օգոստոսի 16-ի թիվ 419-Ն որոշմամբ