Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 66-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերությունում «գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով» բառերով.
բ) երկրորդ պարբերությունում «տեղական գանձապետական բաժանմունք» բառերը փոխարինել «գանձապետական ստորաբաժանում» բառերով, «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում և նախատեսված են համայնքի բյուջեով» բառերը` «պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
գ) չորրորդ պարբերությունում «Գանձապետական բաժանմունքները» բառերը փոխարինել «Գանձապետական ստորաբաժանումները» բառերով: