«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2005 N 423-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» ՈՍԿՅԱ ԵՎ ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2005 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ թողարկված 50000 դրամ անվանական արժեքով «Հայաստանի զինված ուժեր» ոսկյա և 5000 դրամ անվանական արժեքով «Հայաստանի զինված ուժեր» արծաթյա հուշադրամները: Հուշադրամների նկարագրությունը համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 423-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ 50000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՈՍԿՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ոսկյա հուշադրամ` նվիրված Հայաստանի զինված ուժերին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է` «50000» և «ԴՐԱՄ»: Շրջանագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»: Դաշտի կենտրոնի աջ և ձախ մասերում նշված է դրամահատարանի առևտրային նիշը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանը: Շքանշանից ձախ Հայաստանի զինված ուժերի խորհրդանիշի պատկերն է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» և «ARMED FORCES ՕF ARMENIA»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամը տեղադրված է թափանցիկ պատիճում և ունի իսկության հավաստագիր: Հուշադրամի ուրվագծերի ձևավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների «DE NEDERLANDSE MUNT» դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը` 50000 դրամ
Մետաղը և հարգը` ոսկի, 999.0
Զանգվածը` 8,6 գ
Տրամագիծը` 22,0 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր
Որակը` պրուֆ
Ձևը` կլոր
Տպաքանակը` 1000 հատ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ 5000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթյա հուշադրամ նվիրված Հայաստանի զինված ուժերին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է` «5000» և «ԴՐԱՄ»: Շրջանագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»: Դաշտի կենտրոնի աջ և ձախ մասերում նշված է դրամահատարանի առևտրային նիշը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանը: Շքանշանից ձախ Հայաստանի զինված ուժերի խորհրդանիշի պատկերն է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» և «ARMED FORCES ՕF ARMENIA»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամը տեղադրված է թափանցիկ պատիճում և ունի իսկության հավաստագիր: Հուշադրամի ուրվագծերի ձևավորումը կատարել է Հայաստանի նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Հուշադրամը պատրաստվել է Նիդեռլանդների «DE NEDERLANDSE MUNT» դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը` 5000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 925.0
Զանգվածը` 31,1գ
Տրամագիծը` 38,0 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր
Որակը` պրուֆ
Ձևը` ութանկյուն
Տպաքանակը` 500 հատ