Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 662-Ա

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝

1. Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

21.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 662-Ա որոշման

Կ Ա Զ Մ

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար (հոգաբարձուների խորհրդի նախագահ)

Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Արմեն Մարկոսյան - ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Վահան Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Սարգիս Հայոցյան - ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

Աշոտ Սաղյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

նախագահ (համաձայնությամբ)

Արտյոմ Սմբատյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հոգշ. Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)

Զարեհ Սինանյան - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական (համաձայնությամբ)

Դավիթ Ղազարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող (համաձայնությամբ)

Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի

գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

21.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։