Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2023 թվականի N 1003-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը հանձնվող և Հայաստանի Հանրապետության դատախազությանն ամրացվող գույքը՝ ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածով նախատեսված գույքը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության գործառույթների իրականացման նպատակով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության hայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության դատախազության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1003-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի նկարագրությունը Քանակը Միավորի գինը

ՀՀ դրամ Ընդհանուր գինը

ՀՀ դրամ

1. Դյուրակիր համակարգիչ Dell Vostro 5402/

Core i5-1135G7/16GB/256GB SSD/14.0˝

FHD/Intel Iris Xe/Cam & Mic/WIFI+BT/Backlit

kbd/3-cell/Ubuntu/3Yr W 9 328,000.00 2,952,000.00

2. Ոչ նյութական ակտիվ՝ համակարգչային ծրագրերի արտոնագիր՝ Win 11 Pro 64Bit Eng Intl 1pk DSP OEI DVD 9 72,000.00 648,000.00

3. Անխափան սնուցման սարք GEMBIRD EG-UPS-B650 20 29,000.00 580,000.00

4. Թուղթ մանրացնող սարք

Shredder Fellowes Powershred 2 80,000.00 160,000.00

5. Արտաքին կոշտ սկավառակ

SEAGATE STJL2000400 2TB 9 32,000.00 288,000.00

6. Համակարգչային ծրագրի արտոնագիր՝ B5- EPEntr on-prem. 1 y. for 9 ESET ESET PROTECT Entry Onprem (B5). For 1 year. For protection 9 objects. 9 28,000.00 252,000.00

Ընդհանուր՝ 4,880,000.00

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։