Անցնել բովանդակությանը

ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՏՐԻԲՈՒՆԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

խսհմ գերագույն խորհրդի նախագահություն

ո ր ո շ ու մ

11 մայիսի 1961 թվական

զինվորական տրիբունալների կողմից դատապարտված անձանց նկատմամբ միութենական հանրապետությունների քրեական եվ քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու կարգի մասին

Միութենական հանրապետությունների քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը գործողության մեջ դրվելու կապակցությամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ միութենական հանրապետությունների քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու` միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահությունների կողմից որոշվող կարգը տարածվում է նաև զինվորական տրիբունալների կողմից դատապարտված անձանց վրա:

2. Զինվորական տրիբունալների կողմից դատապարտված անձանց քրեական նոր օրենսգրքերի համաձայն հանցավոր չհամարվող արարքների համար պատժից ազատում են, ինչպես նաև այն անձանց նկատմամբ պատժամիջոցները սույն որոշման 1-ին հոդվածում նշված կարգով քրեական նոր օրենսգրքերին համապատասխան են դարձնում դատապարտյալների` պատիժը կրելու վայրի մոտակա կայազորների զինվորական տրիբունալները:

Եթե քրեական գործը գտնվում է զինվորական տրիբունալի վարույթում, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու հետ կապված հարցերը լուծվում են այդ զինվորական տրիբունալի կողմից:

3. Հանձնարարել միութենական հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահություններին, որպեսզի նրանք պարտավորեցնեն միութենական հանրապետությունների ներքին գործերի նախարարություններին` ապահովել սույն որոշման 2-րդ հոդվածին համապատասխան քննության առնելու համար զինվորական տրիբունալների դատավճիռներով ազատազրկման վայրերում պատիժը կրող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը համապատասխան զինվորական տրիբունալներին ներկայացնելը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։