ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 436-Ա
«ԱՐԻ ԼԵԳԵՈՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ Թագավորության քաղաքացի Աննա Սերվիի կողմից «Արի Լեգեոն» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված լեռնագնացության պարագաների (18,9 կգ, 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 88,60 ֆունտ ստերլինգ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Արի Լեգեոն» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 436-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐԻ ԼԵԳԵՈՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(հատ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Ալպիական ամրագոտի (նոր) 2 0.38
2. Բրենինի անվտանգության գոտի (նոր) 2 0.38
3. Կրծքային գոտի (նոր) 1 0.19
4. Պարկ կավիճի համար (նոր) 11 2.08
5. Բրենինի անվտանգության գոտի նորմալ (նոր) 8 1.51
6. Վայպեր անվտանգության գոտի՝ մեծ (նոր) 1 0.19
7. Վայրէջքի սարք զամբյուղ (նոր) 30 5.66
8. Զսպանակակեռիկ (նոր) 30 5.66
9. Զսպանակակեռիկների հավաքածու (նոր) 20 3.77
10. Դինամիկ պարան 60 մ 9,8 մմ (նոր) 1 0.19
11. Բաուլ 80 լ (նոր) 1
12. XS Ալպիական ամրագոտի (նոր) 5
13. Ալպինիստական սաղավարտ (օգտագործված) 3
Ընդհանուր գումար 20
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ