ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1072-Ա
ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» N 1111-Ն որոշման դրույթներով՝ 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքներ սահմանելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզպետների հետ համատեղ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում կիրառել ջրախնայողության ռեժիմներ, նորմեր և առաջնահերթ ջրօգտագործման կարգ՝ վերանայելով ոռոգման ռեժիմներն ու նորմերը, անհրաժեշտության դեպքում, նախատեսելով ոռոգելի հողատարածքներում մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրության, երկրորդ և երրորդ վեգետացիայի մշակաբույսերի մշակման սահմանափակումներ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում վերանայել այդ տարածքներում ոռոգման ջրապահանջարկի ծավալները՝ վերջիններս համապատասխանեցնելով ոռոգման համակարգերի եղած ջրային պաշարներին.
2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում, իրականացվելիք երկրագործության և ոռոգման միջոցառումները կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի N 654-Ն որոշմամբ հաստատված ծրագրի առաջարկություններին համապատասխան։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ Արաքս գետում, ներկայացված ոռոգման հայտերը գերազանցող ջրաքանակի առկայության պարագայում, Սև ջրի ստորերկրյա ավազանին լրացուցիչ սնում ապահովելու և հաշվեկշիռն ավելացնելու նպատակով իրականացնել ջրալրում:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրության կանխարգելման ու հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների ծրագիր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունիսի 29-ի N 1072-Ա որոշման
ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN
ը/կ Ընկերության անվանումը Խորքային հորերի քանակը Ծախսվող էլ. էներգիան Էլ. էներգիայի արժեքը Արտադրվող ջրաքանակը Պահեստային պոմպերի ձեռքբերումը Ընդամենը՝ ծախսեր
հատ մլն կՎտ. ժ մլն դրամ մլն մա մլն դրամ մլն դրամ
1. Սևան-Հրազդան համակարգ
1. «Ջրառ» ՓԲԸ 0 9.60 480.00 20.00 0 480.0
2. «Արտաշատ» ՋՕԸ 25 2.40 120.00 14.50 9 129.0
3. «Էջմիածին» ՋՕԸ 80 3.10 155.00 15.00 15 170.0
4. «Երևան» ՋՕԸ 3 0.11 5.50 1.50 0 5.5
Ընդամենը՝ Սևան-Հրազդան համակարգ 108 15.21 760.50 51.00 24.00 784.5
2. Ախուրյան-Արաքս համակարգ
1. «Արմավիր» ՋՕԸ 115 5.27 263.40 18.80 21.00 284.40
2. «Շենիկ» ՋՕԸ 15 1.10 55.00 2.00 3.00 58.00
Ընդամենը՝ Ախուրյան-Արաքս համակարգ 130 6.41 320.68 20.80 24.00 344.68
Ամբողջը 238 21.62 1081.18 71.80 48.00 1129.18
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.06.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ