Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-10-02-ից մինչև 1998-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-12-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 1997 թ. N 10

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման առաջին կետի թ) ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառած և 6(10) ու 0,4 կՎ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կՎտժ

էլեկտրաէներգիայի համար 25 դրամ կՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ»,

ավելացնելով հետևյալ պարբերությունները.

«Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին»,

«Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում»:

ՀՀ էներգետիկայի

հանձնաժողովի նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։