ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 463-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված՝ 7 հատ բժշկական մանիպուլյացիոն սեղանի (70,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 463-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Ստացողը Նկարագրությունը Քանակը (հատ) Արժեքը (ռուսական
ռուբլի)
1. «Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն բժշկական մանիպուլյացիոն սեղան 2 20,000
2. «Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական
ընկերություն 2 20,000
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային
հոսպիտալ» 2 20,000
4. «Վիվա» բարեգործական հասարակական
կազմակերպության ուսումնական կենտրոն 1 10,000
Ընդամենը՝ 7 70,000
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ