Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

03 հուլիսի 2023 թ.

քաղ. Երևան N 349-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 10-րդ կետը լրացնել նոր՝ 4), 5) և 6) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«4) ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և/կամ դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը.

6) ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը:»:

2. Հավելվածը լրացնել նոր 9.1 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 9.1

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

136.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների Քրեակատարողական հիմնարկներից դեպի դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրումները և նշված վայրերում պահպանությունն իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի Ուղեկցումների բաժնի և/կամ Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան կառույցների գրությունների և/կամ որոշումների հիման վրա Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և/կամ Քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարություններով:

136.2. Դատապարտյալների համապատասխան Քրեակատարողական հիմնարկից ընդունումն, ուղեկցորդումը և հանձնումն իրականացվում է սույն կարգով նախատեսված կարգի համաձայն:

136.3. Ուղեկցորդումներն իրականացվում են նախօրոք մշակված երթուղիներով (Ձև 1, Ձև 2, Ձև 3), որը հաստատվում է Ուղեկցումների բաժնի պետի, իսկ Քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվելու դեպքում՝ համապատասխան Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Երթուղին պետք է լինի ամենակարճ և անվտանգ ճանապարհով, պետք է ներառի նաև պահեստային տարբերակ:

136.4. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` քրեակատարողական հիմնարկների, դատարանների և վարութային գործողությունների կատարման վայրերի միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:

136.5. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են դատարանների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

136.6. Դատապարտյալը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն (Ձև 8), որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև՝

1) դատարանի խցերը.

2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.

3) վարութային գործողությունների կատարման վայր.

4) բժշկական հաստատություններ:

136.7. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ վարութային գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:

136.8. Ուղեկցող պահակախումբը հիմնական տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի դատապարտյալին դատարան ներկայացնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:

136.9. Դատարան ժամանելով՝ պահակախմբի պետը նստավայրի պատասխանատուին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին, որից հետո դատապարտյալն ուղեկցվում է վերջինիս պահելու համար նախատեսված դատարանի խուցը: Նախքան դատապարտյալին խցում տեղավորելը, այն պարտադիր կերպով զննվում է:

136.10. Դատարանի դահլիճում կամ վարութային գործողությունների կատարման վայրերում դատապարտյալի պահպանությունը կազմակերպելու նպատակով ուղեկցող Ծառայության Ուղեկցումների բաժնի պետի /Քրեակատարողական հիմնարկի պետի/ կողմից հաստատվում է համապատասխան սխեմա (Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7): Ուղեկցող պահակախմբի ծառայողները դատարանի դահլիճում և/կամ վարութային գործողությունների կատարման վայրերում ծառայությունը կազմակերպում են համաձայն նշված սխեմայի: Պահակախմբի պետն, ըստ անհրաժեշտության, կարող է տեղում կատարել սխեմայի փոփոխություն՝ այդ մասին զեկուցելով սխեման հաստատող ղեկավարին:

136.11. Դատապարտյալը վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրվում է պայմանավորված ժամից առնվազն տասը րոպե շուտ, որից հետո պահակախմբի պետը նշված գործողությունները կատարող անձին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին և մինչև վարութային գործողությունների սկսումը դատապարտյալին պահում է կամ ավտոմեքենայում, կամ առավել անվտանգ տարածքում, որը նախօրոք զննվում է:

136.12. Վարութային գործողությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության նաև դատարաններ, դատապարտյալներն ուղեկցվում են ձեռնաշղթաներով:

136.13. Վարութային գործողությունների իրականացման վայրում ուղեկցող պահակախմբի ծառայողները, ըստ անհրաժեշտության, կարող են գտնվել դատապարտյալների կողքին:

136.14. Շինություններում վարութային գործողություններ կատարելու ժամանակ դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի առնվազն մեկ ծառայող տեղաբաշխվում է շինության պատուհանի կամ դռան մոտ:

136.15. Դատապարտյալները դատական նիստերի դահլիճ որպես կանոն համապատասխան խցից բերվում են նիստը սկսվելուց անմիջապես առաջ և դուրս են բերվում դատական նիստի ավարտից անմիջապես հետո:

Ձև 1

(էջ 1)

ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

/տրանսպորտային միջոցով ուղեկցորդման/

« » ———————- 20 թ.

1. Երթուղին____________________________________________________________________

(նշել ընդունման-հանձնման կետերը) __________________________________________________________________________________

2. Պահակախմբի կազմը

ա) պահակախմբի պետ

_______________________________________________________________

(Ա. Ա.)

բ) պահակախմբի պետի օգնական

_______________________________________________________________

(Ա. .Ա.)

գ) պահակակետերի ծառայողներ

_______________________________________________________________

(Ա. .Ա.)

Հ/Հ Պահակակետի հերթական համարը Պահակակետեր նշանակվող ծառայողների իրազեկումը

(Ա. Ա.) ստորագրություն

3. Պահակախմբի հրահանգավորումը անցկացրեց

_______________________________________________________________________________

(Ա. .Ա.)

4. _____________________________ բաժնի պետ ____________________________________

(.Ա. .Ա.)

5. Ուղեկցորդման ենթակա անձինք

Հ/Հ (Ա.Ա.Հ.) ծննդյան

տարեթիվ քր. օր-ի

հոդվածը ենթակա է մեկուսացման ուղեկցորդման

ընթացքում

Օրը,

ամիսը ՔԿՀ-ի անվանումը Մուտք Ելք

6. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահակախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

7. Պահակակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ձև 2

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

_____________________________________

« » ———————- 20 թ.

Ուղեկցորդման երթուղի

Տրանսպորտային միջոց, վարորդ__________________________________

Պահակախմբի ծառայողների քանակը________________________________

Ծառայության սկիզբ______________ ավարտ________________________

Դատապարտյալների/

կալանավորված անձանց քանակը կոնկրետ երթուղով փոխադրելիս Ելակետային ՔԿՀ-ի անվանումը, հասցեն, ելքի ժամը Երթուղին ըստ մայրուղիների, փողոցների Պահեստային երթուղին Ընդունող ՔԿՀ-ի, դատարանի, վարութային գործողությունների կատարման վայրի անվանումը, հասցեն, տեղ հասնելու ժամը Վերադարձի վայրից ելքի ժամը ՔԿՀ մուտքի ժամը

Կազմեց՝ պահակախմբի պետ,

_______________________________________________

« » ———————- 20 թ.

Ձև 3

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

____________________________________________

,,_____,,_____________,, 2023թ.

ՍԽԵՄԱ

/դատապարտյալներին և/կամ կալանավորված անձանց հատուկ ավտոմեքենայով փոխադրման/

Տրանսպորտային միջոց _______________________________________________________

Փոխադրվող անձանց քանակը _________________________________________________

Ուղեկցման ընթացքում գործառույթ Պաշտոն, կոչում, Ա.Ա. Ստորագրություն

Վարորդ

Ավտոմեքենայի սրահում ծառայող

Ավտոմեքենայի թափքում ծառայող

Կազմեց՝ պահակախմբի պետ,

______________________________________

« » ———————- 20 թ.

Ձև 4

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_____________________________________

« » ———————- 20 թ.

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի վարութային գործողությունների վայրերում պահպանության/

Վարութային գործողությունների վայրերում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ձեռնաշղթայով, համապատասխան աշխատասենյակի մուտքի դռան մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև շինության մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե շինության բակը չի պահպանվում կամ հսկվում, ինչպես նաև բաց տարածությունում վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

Դատապարտյալի Ա.Ա.Հ

_________________________

Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ., ստորագրություն Նշումներ

Կողքին

Աշխատասենյակի մուտքի մոտ

Շինության մուտքի և/կամ պատուհանների տակ

Հատուկ տրանսպորտային միջոցի մոտ /վարորդ/

Կազմեց՝ պահակախմբի պետ,

____________________________________

« » ———————- 20 թ.

Ձև 5

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

_____________________________________

« » ———————- 20 թ.

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի դատարանի դահլիճում պահպանության/

Դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին՝ ըստ անհրաժեշտության ձեռնաշղթայով, խցի դռան մոտ, դահլիճի մուտքի մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև դատարանի շենքի մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե դատարանի բակը չի պահպանվում կամ հսկվում, ապա վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

Դատապարտյալի Ա.Ա.Հ

__________________________

Ծառայողի պաշտոն, կոչում, Ա.Ա.Հ., ստորագրություն Նշումներ

Կողքին կամ խցի դռան մոտ

Դահլիճի մուտքի մոտ

Դատարանի շենքի մուտքի և/կամ պատուհանների տակ

Հատուկ տրանսպորտային միջոցի մոտ /վարորդ/

Կազմեց՝ պահակախմբի պետ

____________________________________________

« » ———————- 20 թ.

Ձև 6

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանության/

Ակտի պատկեր

-պահակախմբի պետ,

Ակտի պատկեր

-պահակախմբի ծառայող,

Ակտի պատկեր

-դատապարտյալ:

Ակտի պատկեր

դատապարտյալի պահպանության և հսկողության/

Սույն սխեմատիկ պատկերի օրինակը կիրառելի է նաև վարութային այն գործողությունների ընթացքում, որոնք իրականացվում են աշխատասենյակներում, շենք-շինություններում, ըստ անհրաժեշտության օգտագործելով ձեռնաշղթա:

Ձև 7

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/բաց տարածքներում վարութային գործողություններ կատարելիս դատապարտյալի պահպանության և հսկողության/

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

-պահակախմբի պետ,

Ակտի պատկեր

-պահակախմբի ծառայող,

Ակտի պատկեր

-դատապարտյալ:

Բաց տարածքում դատապարտյալի ուղեկցորդումն ու պահպանությունը իրականացնելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին:

Ձև 8

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետիոտնային ուղեկցման/

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

-պահակախմբի պետ,

Ակտի պատկեր

-պահակախմբի ծառայող,

Ակտի պատկեր

-դատապարտյալ կամ կալանավորված անձ:

Մեկ դատապարտյալի կամ կալանավորված անձի ուղեկցելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին, իսկ երկու դատապարտյալի կամ կալանավորված անձի դեպքում՝ ձեռնաշղթան հագցնում է համապատասխանաբար երկուսի ձեռքերին: Նույն սկզբունքով ձեռնաշղթան կիրառվում է երեք և ավելի անձանց ուղեկցելիս:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Գ. Մինասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։