Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2023 թվականի N 1041-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ու 4-րդ մասով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ՄՏԼԲ ՍՏՐԵԼԱ-10 (իրանի համարը՝ 358202013) զրահափոխադրիչը՝ 520.000 ՀՀ դրամ մնացորդային արժեքով, ԲՏՌ-60 (իրանի համարը՝ Ի12ՈՒՏ9390Լ) զրահափոխադրիչը՝ 648.000 ՀՀ դրամ մնացորդային արժեքով և ԲՏՌ-60 (իրանի համարը՝ 10ՈՒՏ7280) զրահափոխադրիչը (այսուհետ` գույք)՝ 648.000 ՀՀ դրամ մնացորդային արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրա- պետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքի բնակավայրերում կառուցված հուշահամալիրների տարածքում տեղադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ`

1) նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանցում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։