Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2003-01-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-01-16Բացել ARLIS-ում

040.0298.15.05.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 1998 թվական N 298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:

3. Հաստատել այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

5. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

Տեխնիկական մասնագիտական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում սույն որոշման 4-րդ կետին համապատասխան սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հիման վրա սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը:

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`

ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.

բ) ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

8. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը.

դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(8-րդ կետը լրաց. 25.02.99 N 97)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:

10. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

NN

Ը/Կ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1 2 3

1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

2. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

3. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.

4. Երևան քաղաքում`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

ա.1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

բ) հյուրանոցների կազմակերպում

գ) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

ե) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

ե.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

ե.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2003 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 4-րդ կետի «ե.2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 7 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 7 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե.1» ենթակետի դրույթները 1 փետրվարի 1999 թ.

1 մարտի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 հոկտեմբերի 2000 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2003 թ.

5. Երևան քաղաքից դուրս`

ա) հյուրանոցների կազմակերպում

բ) ռեստորանների, սրճարանների,բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

6. Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

ա.1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

բ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

գ) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

գ.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

գ.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2003 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 6-րդ կետի «գ.2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ.1» ենթակետի դրույթները 1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

1 հոկտեմբերի 2000 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2003 թ.

7. Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հոկտեմբերի 1999 թ.

8. Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

8..1 Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

8..2Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2003 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 8.2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրի տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 8.1-րդ կետի դրույթները 1 հոկտեմբերի 2000 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2003 թ.

9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հունվարի 2002 թ.

10. (կետը հանվել է 31.03.00 N 144)

11. (կետը հանվել է 31.03.00 N 144)

12. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 հոկտեմբերի 1999 թ.

13. (կետը հանվել է 17.03.00 N 124)

14. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարզեցված հարկ վճարող համարվելու համար խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

(ժամանակացանկը խմբ. 28.12.98 N 855, փոփ., լրաց. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, խմբ. 31.12.99 N 800, փոփ. 19.04.00 N 192, 17.03.00 N 124, 31.03.00 N 144, փոփ., խմբ. 30.05.00 N 271, լրաց. 03.07.00 N 349, խմբ. 31.10.00 N 698, փոփ. 26.11.01 N 1164)

(4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով կասեցվել է մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը` համաձայն 10.10.00 N 627 որոշման 3-րդ կետի)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Ց Ա Ն Կ

այն ձեռնարկությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

1. Ձեռնարկությունները`

ա) շրջիկ կետերում (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի մասով.

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

(1-ին կետը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547)

2. Կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող ձեռնարկությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

(ցանկը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Առաքելյան - ՀՀ կենտրոնական բանկի ավտոմատացման վարչության պետ

Է. Ստեփանյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

Գ. Հարությունյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ներքին շուկայի կարգավորման վարչության պետ

Թ. Սիմոնյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների կատարման բաժնի պետ

Գ. Միրզոյան - ՀՀ հարկային տեսչության տեսչական վարչության պետի տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային մարմինների աշխատանքների կազմտեսչական վարչության առևտրի և սպասարկումների ոլորտի հսկողության բաժնի գլխավոր պետական հարկային տեսուչ

Ռ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության բաժնի վարիչ

Վ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության չափագիտության ծառայության պետ

Ռ. Գևորգյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ

(կազմը փոփ. 18.04.00 N 174)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։