Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 1998 թվականի N 34

քաղ. Երևան

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ (ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ)» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից բարձրացված` առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերի, համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետների և էներգետիկայի բնագավառում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ հարցադրումները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (բնակչության համար)» պայմանագրի կնքման ժամկետը

երկարաձգել մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը: 2. «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի (մինչև 1000 Վ այլ սպառողների և բարձր լարման

սպառողների համար)» պայմանագրի կնքման ժամկետը սահմանել մինչև 1998 թ. սեպտեմբերի 30-ը:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։