ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 475-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,557,080 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնագոգ գյուղում բնակելի տների և մանկապարտեզի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2023 թվականի մայիսի 17-ին կնքված՝ թիվ ՀՀ-17052023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բնակելի տների համար նախատեսված գույքի պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 26,753,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2023 թվականի մայիսի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ-16052023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի համար նախատեսված գույքի պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 20,804,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 475-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը ՀՀ փոխվարչապետի 27 hունիսի 2022 թ․, 463-Ա որոշմամբ, բարեգործական է որակվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում բնակելի տների և մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Տները նախատեսված են եղել պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Արցախից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։
Այժմ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է կառուցվող բնակելի տները և մանկապարտեզը ապահովել անհրաժեշտ գույքով։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 47,557,080 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թ. հունիսի 30-ից մինչև 2023 թ. օգոստոսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Նախատեսվում է պատվիրել և ձեռք բերել բնակելի տների ու մանկապարտեզի համար նախատեսված գույք։ Իրականացվելու է՝ 2023 թվականի հունիսի 30-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, բնակելի տների գույքի արժեքը կազմելու է՝ 26,753,040 դրամ, իսկ մանկապարտեզի գույքի արժեքը՝ 20,804,040 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1․ Բնակելի տների համար պատվիրվելու և ձեռք են բերվելու մահճակալներ, զգեստապահարաններ, հագուստի կախիչներ, դարակներ, կախովի պահարաններ, ճաշասենյակի և խոհանոցի սեղաններ և աթոռներ, որոնք տեղափոխվելու և տեղադրվելու են առանձնատներում՝ 26,753,040 դրամի չափով։
2․ Մանկապարտեզի համար պատվիրվելու և ձեռք են բերվելու մանկական սեղաններ և աթոռներ, գրապահարաններ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցի լվացարան, դարակաշարներ, շվեդական պատ սպորտդահլիճի համար՝
20,804,040 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական
կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ