Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-09-18-ից մինչև 2005-03-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-03-19Բացել ARLIS-ում

040.0298.15.05.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 1998 թվական N 298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:

3. Հաստատել այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` կազմակերպություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

5. (կետն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`

ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.

բ) կազմակերպությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(6-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

8. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը.

դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(8-րդ կետը լրաց. 25.02.99 N 97, փոփ. 19.12.02 N 1963-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:

10. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության վրա:

(11-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

NN

Ը/Կ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1 2 3

1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

2. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

3. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.

3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.

4. Երևան քաղաքում`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

ա.1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող

բ) հյուրանոցների կազմակերպում

գ) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում

դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

ե) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

ե.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

ե.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե.1» ենթակետի դրույթները 1 փետրվարի 1999 թ.

1 մարտի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 փետրվարի 1999 թ.

1 հուլիսի 2003 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2004 թ.

5. Երևան քաղաքից դուրս`

ա) հյուրանոցների կազմակերպում

բ) ռեստորանների, սրճարանների,բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

6. Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`

ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

ա.1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարողբ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում

գ) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

գ.1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

գ.2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ.1» ենթակետի դրույթները 1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.

1 հունվարի 2004 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2004 թ.

7. Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հոկտեմբերի 1999 թ.

8. Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

8..1 Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

8..2Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 8.1-րդ կետի դրույթները 1 հունվարի 2004 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2004 թ.

9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հունվարի 2004 թ.

10. (կետը հանվել է 31.03.00 N 144)

11. (կետը հանվել է 31.03.00 N 144)

12. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 հոկտեմբերի 1999 թ.

13. (կետը հանվել է 17.03.00 N 124)

14. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարզեցված հարկ վճարող համարվելու համար խանութների, կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեության մասով պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

15. Շրջիկ կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր է 2004 թվականի հոկտեմբերի 1-ից: Սույն որոշման կիրառման իմաստով շրջիկ կետի միջոցով մանրածախ առևտուր է համարվում վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) ապրանքների ցուցադրումը և վաճառքը:

(ժամանակացանկը խմբ. 28.12.98 N 855, փոփ., լրաց. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, խմբ. 31.12.99 N 800, փոփ. 19.04.00 N 192, 17.03.00 N 124, 31.03.00 N 144, փոփ., խմբ. 30.05.00 N 271, լրաց. 03.07.00 N 349, խմբ. 31.10.00 N 698, փոփ. 26.11.01 N 1164, փոփ., լրաց. 19.12.02 N 1963-Ն, 26.08.04 N 1185-Ն)

(4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով կասեցվել է մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը` համաձայն 10.10.00 N 627 որոշման 3-րդ կետի)

(4-րդ կետի «ե» և «ե.2», 6-րդ կետի «գ» և «գ.2» ենթակետերի ու 8-րդ, 8.2-րդ և 9-րդ կետերի գործողությունը կասեցվել է մինչև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենքով` համաձայն 10.07.03 N 856-ն որոշման 2-րդ կետի)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Ց Ա Ն Կ

այն կազմակերպությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

(վերնագիրը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

1. կազմակերպությունները`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 26.08.04 N 1185-Ն)

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

(1-ին կետը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն)

2. Կրոնական կազմակերպությունների դուստր կազմակերպությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

(2-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

(ցանկը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն, 26.08.04 N 1185-Ն)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 15-ի N 298 որոշմամբ

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

(կազմն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։