Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-11-11-ից մինչև 2000-05-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-05-22Բացել ARLIS-ում

041.0378.29.06.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 1998 թվականի N 378

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 130 որոշման 1-ին կետը` աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 և 1997 թվականի ապրիլի 9-ի N 130 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 573 որոշման 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունիսի 29-ի N 378 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Նախարարի աշխատակազմ

Կենսաթոշակային ապահովության վարչություն

Աշխատանքի և զբաղվածության վարչություն

Սոցիալական աջակցության վարչություն

Համակարգչավորման վարչություն

Հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչություն

Կանանց, երեխաների հիմնահարցերի վարչություն

Սոցիալական ապահովագրության վարչություն

Ամփոփ վերլուծության վարչություն

Ֆինանսահաշվապահական վարչություն

Միջազգային համագործակցության բաժին

Վերահսկողության բաժին

Կադրերի և ընդհանուր բաժին

Գործերի կառավարչություն

(կառուցվածքը լրաց. 16.12.98 N 729, փոփ. 27.10.99 N 672)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։