ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հուլիսի 2023 թվականի N 928-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման 2-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի ծախսային մասում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի:
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությանը համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2023 թ. հուլիսի 07
ք. Վանաձոր
Հավելված
Վանաձոր համայնքի ղեկավարի
«07» հուլիսի 2023 թ.
N 928-Ն որոշման
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հազար դրամ
Տողի NN Բաժին Խումբ Դաս Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ինչպես նաև բյուջետային ծախսերի տնտեսա-գիտական դասակարգման Ընդամենը Ավելացում Պակա-սեցում Վարչական բյուջե այդ թվում ըստ հոդվածների
Աշխա-տողների աշխատա-վարձեր և հավելա-վճարներ
/4111/ Տեղակատ-վական ծառայու-թյուններ
/4234/ Կենցաղային և հանրային սննդի նյութեր /4267/ Պարտադիր վճարներ /4823/ Դատա-րանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ
/4831/
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
2000 X X X ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ /2111/ 0,0 4648,0 -4648,0 -2873,0 -1775,0 303,0 -2873,0 3600,0 745,0
2111 01 1 1 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում 0,0 4648,0 -4648,0 -2873,0 -1775,0 303,0 -2873,0 3600,0 745,0
Աշխատակազմի պահպանման ծախսեր 0,0 4648,0 -4648,0 -2873,0 -1775,0 303,0 -2873,0 3600,0 745,0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՝ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2023 թվական: