Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-08-12-ից մինչև 2025-09-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

28 հունիսի 2023 թ.

ք. Երևան N 07-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 16-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» Փարտ-26-ի մասին» N 187-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Նախարար՝ Գ. Սանոսյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2023 թվականի հունիսի 28-ի N 07-Ն հրամանի

Annex

of the order 07-N of the Minister of

Territorial Administration and Infrastructure

of the Republic of Armenia

Dated 28 June 2023

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։