Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 997-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«03» հուլիսի 2023 թ. N 92-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 997-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը հաստատելու մասին» N 997-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգում.

1) 2-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի որոշման» բառերով,

2) 4-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «-անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը:»,

3) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ուսումնական գործընթացին թույլատրելու համար հիմք են ծառայում ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը՝ համաձայն որոնց ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը) հրամանով թույլ է տալիս ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին շարունակելու ուսումը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար` Ժ. Անդրեասյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։