Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՊՓԲԸ-ԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-26-ից մինչև 1999-08-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-08-22Բացել ARLIS-ում

600.0050.09.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 1998 թվականի N 50

բ. Մեծամոր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՊՓԲԸ-ԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել 1999 թ. հունվարի 1-ից «Հայկական ատոմային էլեկտրակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

- 13,68 դրամ/կՎտԺ:

2. 1999 թ. հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի N 6 որոշման 1-ին կետի ե) ենթակետը:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։