Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-31-ից մինչև 1999-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-08-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 1998 թվականի N 53

քաղ. Երևան

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

սահմանել 1999 թ. հունվարի 1-ից բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի համար - 16,446 դրամ/կվտԺ

«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի համար - 15,175 դրամ/կվտԺ

«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի համար - 15,423 դրամ/կվտԺ

«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի համար - 15,287 դրամ/կվտԺ

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ` Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։