Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 8 ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 1999 թվականի N 8

քաղ. Երևան

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ, 44-րդ հոդվածները, ինչպես նաև ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ-անժամկետ):

2. Բավարարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գործունեության լիցենզիա ստանալու հայտը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել այն` հետևյալ գործունեությունն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի):

3. Բավարարել «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ-անժամկետ):

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ` Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։