ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2023 թ. թիվ 11-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին» Ձև 1-ԵԳԱԴ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2023 թվականի
հուլիսի 7-ի թիվ 11-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2020 թվականի
փետրվարի 27-ի թիվ 03-Ն որոշման
ՁԵՎ 1-ԵԳԱԴ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20______/20________ ուսումնական տարվա համար
Բաժին 1. Ուսուցիչների թվաքանակն ըստ մասնագիտությունների
մարդ
Մասնա-գիտություն Մասնա-գիտության
դասիչը Ուսուցիչների թվաքանակը նրանցից`
հիմնական հաստիքային նրանցից` ունեն մասնագիտական կրթություն
բարձրագույն մասնագիտական միջին
մասնագիտական
ընդամենը նրանցից` կանայք ընդամենը նրանցից` կանայք ընդամենը նրանցից` կանայք ընդամենը նրանցից` կանայք
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ընդամենը
Բաժին 2. Աշակերտների թվաքանակը
մարդ
Մասնա-գիտություն Մասնագի-տության
դասիչը Անվճար Վճարովի Մրցույթների, փառատոնների
աշակերտների թվաքանակը որից` ավարտական դասարաններում աշակերտների թվաքանակը որից` ավարտական դասարաններում մասնակիցներ մրցանակակիրներ
ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ
ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
Ընդամենը
Բաժին 3. Տեղափոխվածների, ավարտական դասարաններում մնացածների և մաղվածների թվաքանակը
մարդ
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Անվճար Վճարովի
աշակերտների թվաքանակը որից` ավարտական դասարաններում աշակերտների թվաքանակը որից` ավարտական դասարաններում
ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ ընդամենը նրանցից՝
աղջիկներ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
Ընդամենը 300
տեղափոխվածներ 300.1
ավարտական դասարաններում մնացածներ 300.2
մաղվածներ 300.3
Բաժին 4. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ սեռատարիքային կազմի
մարդ
Մասնագի-տություն Մասնագի-տության
դասիչը Մինչև 7 տարեկան 7 տարեկան 8 տարեկան 9 տարեկան 10 տարեկան 11 տարեկան 12 տարեկան
ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկներ ընդա-Ժմենը նրանցից՝ աղջիկներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Ընդամենը
շարունակություն
Մասնագի-տություն Մասնագի-տության
դասիչը 13 տարեկան 14 տարեկան 15 տարեկան 16 տարեկան 17 տարեկան 18 տարեկան 19 և ավելի Ընամենը
ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ ընդա-մենը նրանցից՝ աղջիկ-ներ
1 2 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32
Ընդամենը
Բաժին 5. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ վճարաչափի
մարդ
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Ընդամենը այդ թվում` ըստ վճարաչափերի
մինչև 2000 դրամ 2001-5000 դրամ 5001-7000 դրամ 7001 և ավելի դրամ
Ա Բ 1 2 3 4 5
Վճարողների թվաքանակը 500
նրանցից` աղջիկներ 500.1
Բաժին 6. Աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի
մարդ
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկա-գիրը Ընդամենը այդ թվում` ստանում են կրթաթոշակ
մինչև 2000 դրամ 2001 - 3000 դրամ 3001 - 4000 դրամ 4001 դրամ և ավելի անվանական կրթաթոշակ
Ա Բ 1 2 3 4 5 6
Կրթաթոշակ ստացող աշակերտների թվաքանակը 600
նրանցից` աղջիկներ 600.1
Բաժին 7. Շենքային պայմանները
քառ.մ.
Ցուցանիշի անվանումը Տողի
ծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում
Ա Բ 1
Շենքի ընդհանուր մակերեսը 700
որից՝ ուսումնական 700.1
Ղեկավար՝ _______________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ _______________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__ _» ____ ____20___թ.
»:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի հուլիսի 7-ի
թիվ 11-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի փետրվարի 27-ի
թիվ 03-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԵԳԱԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների մասին Ձև 1-ԵԳԱԴ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցներն և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի նոյեմբերի 5-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժինը 1-ում լրացվում է ուսուցիչների թվաքանակն ըստ մասնագիտությունների որտեղ՝
1) սյունակ 2-ում լրացվում է մասնագիտության դասիչը,
2) սյունակ 3-ում լրացվում է ուսուցիչների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (սյունակ 4),
3) սյունակ 5-ում լրացվում է հիմնական հաստիքով աշխատող ուսուցիչների թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը (սյունակ 6),
4) բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների թվաքանակները լրացվում են 7-10 սյունակներում:
7. Բաժին 2-ում լրացվում է աշակերտների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որտեղ՝
1) սյունակ 2-ում լրացվում է մասնագիտության դասիչը,
2) անվճար ուսուցմամբ աշակերտների թվաքանակը լրացվում է սյունակ 3-ում, որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը (սյունակ 4),
3) սյունակ 5-ում աշակերտների թվաքանակից (սյունակներ 3-4) առանձնացվում է ավարտական դասարաններում սովորողների թվաքանակը, նրանցից աղջիկներինը` սյունակ 6-ում,
4) 7-10 սյունակները (վճարովի ուսուցում) լրացվում են 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի դրույթներին համապատասխան,
5) սյունակ 11-ում լրացվում է մրցույթների, փառատոնների մասնակիցների թվաքանակը, որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը (սյունակ 12),
6) սյունակում 13-ում լրացվում է մրցույթների, փառատոնների մրցանակակիրների թվաքանակը, որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը (սյունակ 14):
8. Բաժին 3-ում լրացվում է տեղափոխվածների, ավարտական դասարաններում մնացածների և մաղվածների թվաքանակը, որտեղ՝
1) անվճար ուսուցմամբ աշակերտների թվաքանակը լրացվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը (սյունակ 2),
2) սյունակ 3-ում աշակերտների թվաքանակից (սյունակներ 1-2) առանձնացվում է ավարտական դասարաններում սովորողների թվաքանակը, նրանցից աղջիկներինը` սյունակ 4-ում,
3) 5-8 սյունակները (վճարովի ուսուցում) լրացվում են 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթներին համապատասխան:
9. Բաժին 4-ում լրացվում է աշակերտների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունն ըստ մասնագիտությունների:
10. Բաժին 5-ի «500» ծածկագրով տողում լրացվում է աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ վճարաչափերի (սյունակներ 1-5), որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը («500.1» ծածկագրով տող):
11. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողում լրացվում է աշակերտների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 1-6), որից առանձնացվում է աղջիկների թվաքանակը («600.1» ծածկագրով տող):
12. Բաժին 7-ի «700» ծածկագրով տողում լրացվում է դպրոցի, կենտրոնի շենքի ընդհանուր մակերեսը, որից առանձնացվում է ուսումնական նպատակով օգտագործվող մակերեսը («700.1» ծածկագրով տող):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական: