ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 487-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԵՐՔԱԲԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 21,405,190 դրամ ընդհանուր արժողությամբ «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի հունիսի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 21,405,190 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
18.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 487-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԲԵՐՔԱԲԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Հայ օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ
4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր, 1 փողոց 2/1։
Բնագավառը՝ սոցիալական։
6. Ծրագրի բյուջեն 21,405,190 դրամ
7. Բարեգործությունն ստացողը «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայր, 1 փողոց 2/1, ՀՎՀՀ 07620873)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հուլիսի 23-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրություն․
1. Միջնապատերի կառուցում՝ բուժկետի, սննդի պահեստի և սանհանգույցի կառուցման համար,
2. Նոր դռների և պատուհանների տեղադրում,
3. Լամինատե և կերամոգրանիտե հատակների պատրաստում,
4. Պատերի և առաստաղի սվաղ ու ներքին հարդարման աշխատանքներ,
5. Սանտեխնիկայի տեղադրում,
6. էլեկտրալուսավորության աշխատանքներ,
7. Մուտքերի վրա հովածածկերի տեղադրում,
8. Արտաքին մայթերի և աստիճանների վերանորոգում:
Բյուջե՝ 21,405,190 դրամ:
Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 23-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը «Բերքաբերի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի շինվերանորոգման աշխատանքների իրականացման ծառայությունների
ձեռքբերում՝ 21,405,190 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
18.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ