ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2023 թվականի թիվ 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օտագործման վճարի չափը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
Կողմ -11
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ
ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ
ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ
ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ Դեմ -0
Ձեռնպահ -0
Համայնքի ղեկավար՝
2023 թ. հունիսի 28
ք. Սիսիան Ա. Հակոբջանյան
Հավելված
ՀՀ Սյունիքի մարզի
Սիսիան համայնքի ավագանու
2023 թ. հունիսի 28-ի թիվ 32-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓ
Հ/հ Հողամասի կարգը Խոտհարքի դրույքաչափ Արոտի դրույքաչափ
ՈՐՈՏԱՆ ԳՈՏԻ
1. 1-ին կարգ 8070 դրամ 6750 դրամ
2. 2-րդ կարգ 6270 դրամ 5250 դրամ
3. 3-րդ կարգ 4485 դրամ 3750 դրամ
4. 4-րդ կարգ 2685 դրամ 2250 դրամ
5. 5-րդ կարգ 900 դրամ 750 դրամ
ՍՅՈՒՆԻՔ ԳՈՏԻ
6. 1-ին կարգ 3720 դրամ
7. 2-րդ կարգ 3615 դրամ 2895 դրամ
8. 3-րդ կարգ 2580 դրամ 2070 դրամ
9. 4-րդ կարգ 1545 դրամ 1245 դրամ
10. 5-րդ կարգ 510 դրամ 375 դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: