«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 21 հուլիսի 2005 թվականի N 1086-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1194-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. (նախաբանը խմբ. 20.07.23 N 1194-Ն) 1. Սահմանել՝
ա) որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կարիքների համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)
գ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար լաբորատոր հետազոտությունների հետ կապված լրացուցիչ ծախսը`
խմելու ջուր, ջրահեռացում՝ տարեկան 17500 լ,
էլեկտրաէներգիա՝ տարեկան 32000 կՎտ. ժ.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)
ե) որ սույն կետում չնշված դեպքերում որպես կոմունալ ծախսերի նորմաներ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները.
զ) որ սույն որոշմամբ սահմանված նորմաները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վրա:
(1-ին կետը փոփ., խմբ. 20.07.23 N 1194-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1086-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1194-Ն)