Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1999-2000 ԹԹ. ՋԵՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 1999 թվականի N 33

քաղ. Երևան

1999-2000 ԹԹ. ՋԵՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը և հանրապետությունում 1999-2000 թթ. ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Մինչ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ջեռուցում իրականացնող ընկերություններին համապատասխան ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների տրամադրումը, թույլատրել`

ա) 1999-2000 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեություն իրականացնել հետևյալ կազմակերպություններին.

- Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ

- «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրի ջերմո» ջերմամատակարարման արտադրամաս

- Աբովյանի համայնքային «Ջերմամատակարարում» ՓԲԸ

- Վեդու քաղաքային համայնքի «Արև» ՓԲԸ

- Սևանի ջերմամատակարարման արտադրական ձեռնարկություն

- Չարենցավանի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն

- Ջերմուկի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն

- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

բ) 1999-2000 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնել` Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահ Վ. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։