Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-07-22-ից մինչև 2024-09-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-09-28Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 487-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը (հավելված):

1.1. Այն դեպքերում, երբ սույն որոշման հավելվածում նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են նաև պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մրցութային կամ աճուրդի գործընթացն սկսում է իրավասու մարմնի հետ համակարգման աշխատանքներից հետո:

(1.1-ին կետը լրաց. 14.10.20 N 370-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թվականի սեպտեմբերի 10-ի

N 487-Ն որոշմամբ

ՑԱՆԿ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. 450-470ՄՀց (բացառությամբ 451,650ՄՀց)

2. 703-733ՄՀց/758-788ՄՀց

3. 791-821ՄՀց/832-862ՄՀց

4. 880-915ՄՀց/925-960ՄՀց

5. 1710-1785ՄՀց/1805-1880ՄՀց

6. 1920-1980ՄՀց/2110-2170ՄՀց

7. 1900-1920ՄՀց/2010-2025ՄՀց

8. 2300-2400ՄՀց

9. 2500-2690ՄՀց

(հավելվածը խմբ. 23.03.11 N 4107-Ն, 20.01.16 N 3-Ն, 14.10.20 N 370-Ն, լրաց. 22.12.21 N 466-Ն, խմբ. 19.07.23 N 244-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։