Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-02-01-ից մինչև 2001-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-08-01Բացել ARLIS-ում

600.0043.30.12.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 1999 թվականի N 43

քաղ. Երևան

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.527 դրամ/կՎտժ:

1.2. Ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

- «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ` 18.967 դրամ/կՎտժ

- «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ` 17.503 դրամ/կՎտժ

1.3. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

«Նաիրիտ» ՊՓԲԸ-ին առաքվող`

13 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ

25 մթն գոլորշի` 8906 դրամ/Գկալ

1.4. Էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

- «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ` 2.848 դրամ/կՎտժ

- «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ` 5.742 դրամ/կՎտժ

1.5. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.090 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

1.6. «Հայէներգո» ՊՓԲԸ ծառայության սակագինը` 0.488 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

1.7. Բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`

«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 16.026 դրամ/կՎտժ

«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 12.153 դրամ/կՎտժ

«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 9.841 դրամ/կՎտժ

«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` 13.820 դրամ/կՎտժ

2. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված է նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ների ծառայության սակագները:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 6-ի թիվ 48 որոշման 1-ին կետը, 1998 թ. նոյեմբերի 7-ի N 49 որոշման 1-ին կետը և 3-րդ կետի` «Նաիրիտ» ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասը, 1998 թ. նոյեմբերի 10-ի N 51 որոշումը, 1999 թ. հունիսի 30-ի N 16 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից:

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

նախագահի տեղակալ` Ն. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։