ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2023 թվականի N 1261-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված շարժական գույքը (այսուհետ՝ գույք) նվիրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ (այսուհետ՝ ֆեդերացիա) համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի գործադիր տնօրենի և ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը, դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրերից բխող ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի և ֆեդերացիայի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
հուլիսի 27-ի N 1261-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Նախկին հաշվառման
համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. HYUNDAI H 1 016 PP 01 2009 թ. KMFWBH7JP9U132396 16.452.423 0
2. HYUNDAI H 1
մեքենային պատկանող լաբորատոր սարքեր՝ այդ թվում՝
3. Գեոռադար Hardware and soft 2009 թ. 29.764.986 0
4. Կոդավորիչ սարք 2010 թ. 910.900 0
5. Ճանապարհի որակը որոշող սարք 2010 թ. 1.345.662 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հուլիսի 27-ի N 1261-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ՆՎԻՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN
ը/կ Անվանումը Նախկին հաշվառման
համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը 30.05.2023 թ. դրությամբ
(դրամ)
1. GAZ 322174 564 US 34 2001 XTH32217410219656 7 608 000 259 800
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ