103.0525.18.12.98
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
18 դեկտեմբերի 1998 թվականի N 525
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի որոշումները (14.07.98 թ. N 2, 14.10.98 թ. N 3, 10.11.98 թ. N 4 և 16.12.98 թ. N 5)
Հրամայում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը (կցվում է):
2. Ներքին շուկայի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյանին)`
2.1. Հաստատված ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանի վրա:
Նախարար Հ. Գևորգյան
Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1998 թ. դեկտեմբերի 18-ի
N 525 հրամանով
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
24.12.1998 թ. Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
23.12.1998 թ. Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարություն
25.12.1998 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
29.12.1998 թ. Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության
և սերտիֆիկացման
վարչություն
25.12.1998 թ.
Ց Ա Ն Կ*
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների
Հ/Հ ՀԴՄ-ի մոդելների
անվանումը Խումբը Կիրառման ոլորտները
Առևտուր Սպասար-
կումներ Նավթա-
մթերքի
վաճառք Հյուրանոցներ
և հանրային
սննդի ձեռնար-
կություններ
1 2 3 4 5 6 7
1 ЭКР 2101.1Ф Ինքնավար +
2 ЭКР 2102Ф Ինքնավար + + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից + +
3 ЭКР 3101.1Ф Ինքնավար + + +
4 ЭКР 3101.3Ф Պասիվ +
5 ЭКР 3102Ф Ինքնավար + + Բացի երկաթուղային տրանսպորտից
6 ЭКР 4101.2Ф Ակտիվ + + + +
7 ЭКР 4110Ф Ակտիվ +
8 МИНИКА 1101Ф Ինքնավար +
9 МИНИКА 1102Ф Ինքնավար + + Բացի տրանսպորտից,
կապից և փոստից
10 Микро 101Ф Ինքնավար +
11 Микро 103Ф Ինքնավար +
12 Карат 1500 DMF Ինքնավար +
13 Карат-Колибри-MF Ինքնավար + +
14 Меркурий-111Ф Պասիվ + + բացի տրանսպորտից +
15 Меркурий-112Ф Ինքնավար + + բացի տրանսպորտից, կապից և փոստից + +
16 Меркурий-115Ф Ինքնավար + + բացի տրանսպորտից, կապից և փոստից +
17 Меркурий-120 Ф Ինքնավար + տրանսպորտ
18 Меркурий-130 Ф Ինքնավար +
19 Меркурий-140 Ф Ակտիվ +
20 Меркурий-150 Ф Պասիվ + + բացի տրանսպորտից +
21 SHARP ER-A250RF Ինքնավար +
22 SAMSUNGER-4615RF Ինքնավար + +
23 SAMSUNG ER-250 RF Պասիվ + + + +
24 ЭЛАН-2000Ф Ինքնավար + + + +
25 ЭЛАН-МИНИФ Ինքնավար + + + +
26 OMRON RS 1008 F Ինքնավար + +
27 OMRON RS 19 MF Պասիվ + + +
28 OMRON RS 28 MF Պասիվ + + +
29 IPC GRS-38001 СПF Ակտիվ + + +
30 IPC POS-IIS СПF Ակտիվ + + +
31 CASIO CE 2300 Ինքնավար + + + -
32 CASIO 240 CR Ինքնավար + + + -
33 ЭЛВЕС-01-03-Ф Պասիվ + + + +
34 ЭЛВЕС-МИНИ-Ф Պասիվ + + + +
35 ЕЛКА 801Б-F Ինքնավար + + + +
36 DATECS MP-500 TТЕ Պասիվ + + +
37 ШТРИХ-M850Ф Պասիվ +
38 AMC 100Ф Ինքնավար + +
39 ЭЛВЕС-МИКРО-Ф Ինքնավար + + +
40 МИКРО-105 Ф Ինքնավար + + բացի
երկաթուղային
տրանսպորտից,
կապից և
փոստից
41 ЕЛКА micro Պասիվ + + + +
42 ELTAX 40 F Ինքնավար + միայն
տրանսպորտում
43 DATECS MP-5000
Պասիվ + + + +
(ցանկը լրաց., խմբ. 09.03.99 N 40, խմբ 24.03.99 N 50, փոփ. 21.05.99 N 98, լրաց., փոփ. 09.06.99 N 110, լրաց. 13.09.99 N 154)
* Հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների անվանման մեջ Ф-ն (F լատիներեն) տվյալ մոդելում ֆիսկալային հիշողության հանգույցի առկայության պայմանանշանն է:
** (գրառումն ուժը կորցրել է 21.05.99 N 98)
Ցանկում ընդգրկված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ժամկետ է սահմանվում մինչև 2001 թ. հունվարի 1-ը:
Այն ոլորտներում, որտեղ ըստ ժամկետացանկի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ աշխատելը նախատեսվում է 1999 թ. փետրվարի 1-ից սկսած` օգտագործվող մեքենաների հայերենացումը (որը հանդիսանում է այդ մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներից մեկը) թույլատրվում է կատարել մինչև 1999 թ. հուլիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետությունում գործող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք արդեն իսկ աշխատում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ, կարող են այդ մասին հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն` նշելով մեքենայի մոդելը` հաստատված տեխնիկական պարտադիր պահանջներին համապատասխանելու (կամ այդ նպատակով մեքենայում անհրաժեշտ փոփոխություն կատարելու) դեպքում տվյալ մոդելը հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելների ցանկում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը գործում է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության շենքում:
Հեռախոսներ` 58-92-95, 58-94-39:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05990001