Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը

գործել է մինչև 2015-03-06Բացել ARLIS-ում

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազօգտագործող սարքավորման համապատասխանության հավաստումը պարտադիր բնույթ է կրում և իրականացվում է համապատասխանության հայտարարագրման կամ սերտիֆիկացման ձևերով։

2. Գազօգտագործող սարքավորումների որոշակի տեսակների (տիպերի) համար նախատեսված համապատասխանության հավաստման ձևերը նշված են սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։

3. Գազօգտագործող սարքավորման համապատասխանության սերտիֆիկացումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգում սահմանված ընթացակարգերով՝ Հանձնաժողովի կողմից հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային ընթացակարգերի կիրառման կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան։

4. Հայտատուի ցանկությամբ համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել սույն Տեխնիկական կանոնակարգով գազօգտագործող սարքավորումների համար նախատեսված՝ ըստ համապատասխանության հայտարարագրման ընթացակարգերին համարժեք սերտիֆիկացման ընթացակարգերի սերտիֆիկացմամբ, այդ թվում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման համար հայտատուի սեփական ապացույցների բացակայության կամ անբավարարության դեպքում։

5. Գազօգտագործող սարքավորման համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հետևյալ ընթացակարգերից որևէ մեկի համաձայն՝

ընթացակարգ 1Հ՝ սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման համապատասխանության հայտարարագրում՝ արտադրողի կողմից անցկացված գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների փորձարկումների և արտադրողի կողմից իրականացվող արտադրական հսկողության արդյունքների հիման վրա.

ընթացակարգ 2Հ՝ գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համապատասխանության հայտարարագրում՝ հայտատուի կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների (եզակի արտադրատեսակի)` փորձարկումների արդյունքների հիման վրա.

ընթացակարգ 3Հ՝ սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման համապատասխանության հայտարարագրում՝ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա) կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների փորձարկումների և արտադրողի կողմից իրականացվող արտադրական հսկողության արդյունքների հիման վրա.

ընթացակարգ 4Հ՝ գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համապատասխանության հայտարարագրումը՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների (եզակի արտադրատեսակի) փորձարկումների արդյունքների հիման վրա։

Գազօգտագործող սարքավորման համապատասխանության հայտարարագրման ընթացակարգի ընտրությունն իրականացվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կողմից։

2Հ, 4Հ ընթացակարգերով գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված, արտադրող կամ վաճառող հանդիսացող, կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովման և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվության մասով օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս գործառույթներն իրականացնող (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ) իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

1Հ, 3Հ ընթացակարգերով սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված, կամ արտադրող հանդիսացող, կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովման և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվության մասով օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս գործառույթներն իրականացնող (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ) իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

6. 1Հ, 2Հ ընթացակարգերով համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն ինքնուրույն կազմում է ապացուցողական նյութերը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազօգտագործող սարքավորման համապատասխանությունը հավաստելու նպատակով։ Որպես ապացուցողական նյութեր օգտագործվում են տեխնիկական փաստաթղթերը, սեփական հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները:

7. 1Հ, 2Հ ընթացակարգերով համապատասխանությունը հայտարարագրելիս ապացուցողական նյութերը պետք է ներառեն՝

ա) համապատասխանության հավաստման օբյեկտի տեխնիկական նկարագրությունը (շահագործման ձեռնարկի բացակայության դեպքում),

բ) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հայտարարագրվող գազօգտագործող սարքավորման համապատասխանության մասին հայտարարության համար հիմք ծառայած տեխնիկական փաստաթղթերը,

գ) հայտատուի և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),

դ) շահագործման փաստաթղթերը,

ե) 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկը, որոնց պահանջներին պետք է համապատասխանի տվյալ գազօգտագործող սարքավորումը (արտադրողի կողմից դրանք կիրառելու դեպքում),

զ) բացատրական գրություն, որը պարունակում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարումը հաստատող ընդունված տեխնիկական որոշումների նկարագիրը, եթե 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել,

է) ապրանքաուղեկցող փաստաթղթերը (խմբաքանակի, եզակի արտադրատեսակի համար),

ը) արտադրողի կառավարման համակարգի սերտիֆիկատը (առկայության դեպքում),

թ) անցկացված հետազոտությունների վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում),

ժ) այլ փաստաթղթեր, որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաստվում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին գազօգտագործող սարքավորման համապատասխանությունը (առկայության դեպքում)։

8. 3Հ, 4Հ ընթացակարգերով համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն սեփական ապացուցողական նյութերի հետ մեկտեղ օգտագործում է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի (այսուհետ՝ սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման) մարմին) և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի մասնակցությամբ ստացված ապացույցները։

Ի լրումն սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 7-րդ կետի «ա-թ» ենթակետերով նախատեսված ապացուցողական նյութերի՝ ներառվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների փորձարկումների արձանագրությունը (այսուհետ՝ փորձարկումների արձանագրություն) և արտադրողի կողմից կատարված արտադրական հսկողության արդյունքները (3Հ ընթացակարգով համապատասխանությունը հայտարարագրելիս)։

9. Համապատասխանության հայտարարագրումը ներառում է հայտատուի կողմից կատարվող հետևյալ ընթացակարգերը՝

ա) տեխնիկական փաստաթղթերի կազմում և վերլուծություն,

բ) 1Հ, 3Հ ընթացակարգերով համապատասխանությունը հայտարարագրելիս արտադրական հսկողության իրականացում,

գ) հայտատուի (1Հ, 2Հ ընթացակարգեր) և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից գազօգտագործող սարքավորման (եզակի արտադրատեսակի) տիպային նմուշների փորձարկումների անցկացում (ընթացակարգեր 3Հ, 4Հ),

դ) համապատասխանության մասին հայտարարագրի ձևակերպում և գրանցում՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված կարգին համապատասխան,

ե) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

Համապատասխանության մասին հայտարարագիրը ձևակերպվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված միասնական ձևի համաձայն։

10. Սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 3 տարուց ոչ ավելի. գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետ չի սահմանվում։

Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի համապատասխանության մասին հայտարարագիրը գործում է միայն որոշակի խմբաքանակի դասվող սարքավորումների առնչությամբ։

11. Գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի և սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված ընթացակարգերով։

12. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազօգտագործող սարքավորման համապատասխանության հավաստման համար սահմանվում են սերտիֆիկացման հետևյալ ընթացակարգերը՝

ա) ընթացակարգ 1Ս՝ սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացված՝ տիպային նմուշների փորձարկումների արդյունքների հիման վրա՝ իրականացնելով այդ գազօգտագործող սարքավորման արտադրության վիճակի վերլուծություն և սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից սերտիֆիկացված գազօգտագործող սարքավորման հետագա վերահսկողություն,

բ) ընթացակարգ 3Ս՝ գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի սերտիֆիկացում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացված՝ գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների փորձարկումների արդյունքների հիման վրա,

գ) ընթացակարգ 4Ս՝ գազօգտագործող սարքավորման եզակի նմուշների սերտիֆիկացում՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացված դրանց փորձարկումների արդյունքների հիման վրա։

13. 1Ս ընթացակարգով գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացման դեպքում հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված, կամ արտադրող հանդիսացող, կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովման և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվության մասով օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս գործառույթներն իրականացնող (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ) իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

3Ս և 4Ս ընթացակարգերով գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացման դեպքում հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված, արտադրող կամ վաճառող հանդիսացող, կամ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովման և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվության մասով օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս գործառույթներն իրականացնող (օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ) իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

14. Գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացումն իրականացնելու համար հայտատուն ձևավորում է փաստաթղթերի լրակազմ, որը պետք է ներառի՝

ա) գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթերը,

բ) 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկը, որոնց պահանջներին պետք է համապատասխանի տվյալ գազօգտագործող սարքավորումը (եթե կիրառվել են), ծանոթագրություն՝

Ենթակետերի համարակալումը տրված է փաստաթղթի պաշտոնական տեքստին համապատասխան։

զ) բացատրական գրություն, որը պարունակում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարումը հաստատող ընդունված տեխնիկական որոշումների նկարագիրը, եթե 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել,

դ) արտադրողի կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից (առկայության դեպքում) անցկացված տիպային (եզակի) նմուշի փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),

ե) գազօգտագործող սարքավորումից առանձին շրջանառության մեջ գտնվող այն սարքվածքների համար համապատասխանության սերտիֆիկատները (համապատասխանության մասին հայտարարագրերը), որոնք նախատեսված են գազօգտագործող սարքավորման մեջ ներկառուցման համար (սարքավորման մեջ ներկառուցված նման սարքվածքների առկայության դեպքում),

զ) որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (առկայության դեպքում),

է) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաստում են գազօգտագործող սարքավորման համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

15. Գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացումը ներառում է հետևյալ ընթացակարգերը՝

ա) հայտատուի կողմից սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնին գազօգտագործող սարքավորման սերտիֆիկացում անցկացնելու հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը՝ դրան կցվող փաստաթղթերի՝ սույն հոդվածի 14-րդ կետում նշված լրակազմով,

բ) հայտի ուսումնասիրում և սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից դրա վերաբերյալ որոշման ընդունում,

գ) սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից գազօգտագործող սարքավորման տիպային նմուշների ընտրություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) կողմից փորձարկումների անցկացման համար,

դ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) կողմից գազօգտագործող սարքավորման նմուշի (նմուշների) փորձարկումների անցկացում,

ե) սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից հայտատուի ներկայացրած փաստաթղթերի լրակազմի վերլուծության անցկացում,

զ) սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից գազօգտագործող սարքավորման արտադրության վիճակի վերլուծության անցկացում, եթե նման վերլուծություն նախատեսված է սերտիֆիկացման համապատասխան ընթացակարգով։

Եթե արտադրողի մոտ առկա է գազօգտագործող սարքավորման արտադրության կամ մշակման ու արտադրության որակի կառավարման սերտիֆիկացված համակարգ, սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինը գնահատում է տվյալ համակարգի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող սերտիֆիկացվող գազօգտագործող սարքավորման կայուն թողարկումն ապահովելու հնարավորությունը,

է) գազօգտագործող սարքավորման փորձարկումների արդյունքների, տեխնիկական փաստաթղթերի և արտադրության վիճակի վերլուծության կամ որակի կառավարման համակարգի գնահատման ամփոփում և դրական արդյունքի դեպքում՝ հայտատուին համապատասխանության սերտիֆիկատի տրամադրում,

ը) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի՝ շրջանառության միասնական նշանով մակնշում,

թ) սերտիֆիկացված գազօգտագործող սարքավորման նկատմամբ տեսչական հսկողություն, եթե նման հսկողությունը նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով։

16. Հայտատուն իր ընտրությամբ հայտ է ներկայացնում սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) ցանկացած մարմին։

17. Եթե սերտիֆիկացման ընթացակարգով նախատեսվում է փորձարկումների անցկացում, ապա հայտատուն պետք է սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնին տրամադրի գազօգտագործող սարքավորման՝ տվյալ արտադրությունը ներկայացնող տիպային նմուշը։ Փորձարկումների արձանագրությունը կարող է ընդգրկել գազօգտագործող սարքավորման մի քանի մոդել (տիպ)՝ պայմանով, որ մոդելների (տիպերի) միջև տարբերությունը չի ազդում գազօգտագործող սարքավորման անվտանգության մակարդակի և դրա օգտագործմանն առնչվող այլ պահանջների վրա։ Այնպիսի լրացուցիչ փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում, որոնք չեն կարող անցկացվել արդեն ընտրված տիպային նմուշի վրա, սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի կողմից կարող են ընտրվել լրացուցիչ տիպային նմուշներ։

18. Տիպային նմուշի փորձարկումներն անցկացնում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը)՝ հայտատուի կամ սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի հետ ունեցած պայմանագրի հիման վրա, որին տրվում է փորձարկումների արձանագրությունը։ Թույլատրվում է տիպային նմուշի փորձարկումները հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից անցկացնել արտադրողի մոտ կամ շահագործման վայրում, եթե տիպային նմուշը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 6-րդ կետով սահմանված նշաններին։

19. Հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերի վերլուծության, տիպային նմուշի փորձարկումների և գազօգտագործող սարքավորման արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինը կազմում է համապատասխանության սերտիֆիկատ, գրանցում է այն և տրամադրում հայտատուին։

Սերտիֆիկացման բացասական արդյունքի դեպքում սերտիֆիկացման մարմինը հայտատուին է ուղարկում պատճառաբանված որոշում՝ համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու վերաբերյալ։

Համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված միասնական ձևի համաձայն։

Սերիական թողարկման գազօգտագործող սարքավորման համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը՝ 5 տարուց ոչ ավելի. գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում։ Գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի մասով համապատասխանության սերտիֆիկատը գործում է միայն որոշակի խմբաքանակի դասվող սարքավորումների առնչությամբ։

20. Հայտատուն, այդ թվում՝ գազօգտագործող սարքավորման վաճառող (մատակարար) հանդիսացող հայտատուն, ստացված համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա գազօգտագործող սարքավորումը մակնշում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

21. Սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինը, երկու տարին առնվազն մեկ անգամ՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում անցկացնում է սերիական թողարկման՝ սերտիֆիկացված գազօգտագործող սարքավորման տեսչական հսկողություն՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկումների և (կամ) գազօգտագործող սարքավորման արտադրության վիճակի վերլուծության միջոցով, եթե նման վերլուծություն նախատեսվում է սերտիֆիկացման համապատասխան ընթացակարգով։ Փորձարկումների համար ստանդարտ նմուշ վերցնելը սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի հայեցողությամբ անցկացվում է արտադրողի կամ վաճառողի մոտ։

22. Տեխնիկական փաստաթղթերի պահպանումը։

Տեխնիկական փաստաթղթերը, այդ թվում՝ Մաքսային միության անդամ պետությունների տարածքում համապատասխանության հավաստման փաստաթղթերը պետք է պահպանել՝

գազօգտագործող սարքավորման վերաբերյալ՝ արտադրողի (օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձի) մոտ՝ այդ սարքավորումը արտադրությունից հանելու (սարքավորման արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում,

գազօգտագործող սարքավորումների խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) վերաբերյալ՝ վաճառողի (մատակարարի), արտադրողի (օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձի) մոտ՝ խմբաքանակի վերջին արտադրատեսակի իրացման օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում։

Սերտիֆիկացման արդյունքները հավաստող փաստաթղթերն ու նյութերը պահվում են համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտից հետո առնվազն 5 տարվա ընթացքում։

Վերը նշված փաստաթղթերը պետք է տրամադրվեն պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող մարմիններին՝ նրանց պահանջով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։