Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2000 թ. N 25 քաղ. Երևան

«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) և գ) կետերով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր ՀԷԿ-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 19,69 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի առաքման քվոտան 2000 թվականի համար սահմանել 1,55 մլն կՎտժ ներառյալ կարգաբերման-թողարկման աշխատանքների ընթացքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակում:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 17-ից:

Նախագահի տեղակալ Ն. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։