ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 528-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 25,758,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
03.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 528-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. Ծրագրի նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական պայմանների բարելավում
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից:
3․ Բարեգործը Կովկասի բնության հիմնադրամ
4․ Ծրագրի կատարողը «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ․ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278
5․ Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Շիրակի մարզ, գ․Բերդաշեն, շրջակա միջավայրի պահպանություն
6․ Ծրագրի բյուջեն 25 758 700 դրամ, որից 2 108 690 նախորդ տարվա մնացորդն է
7․ Բարեգործությանն ստացողը Հայաստանի Հանրապետություն
8․ Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի
դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և ժամկետները: Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 28.07․2023թ. – 31.12.2023 թ.՝ 23 650 հազար դրամ, այդ թվում`
1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր (ՊՈԱԿ-ի անձնակազմի
լրացուցիչ վարձատրություն` խրախուսում) 19.200.000 դրամ՝ հարկային արտոնություն չի
ակնկալվում (1-ին եռամսյակում ծախսվել է 4.505.910 դրամ, մնացորդ՝ 3-րդ և 4-րդ եռամսյակների համար՝ 14.694.090 դրամ),
2. Ծառայությունների ձեռքբերում - 2.150.000 դրամ /1-ին և 2-րդ եռամսյակում ծախսվել է 338.835 դրամ, ծախսած գումարի մասով չի ակնկալվում հարկային արտոնություն, 3-4 եռամսյակների համար՝ 1.811.165 դրամ/,
3. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.000 դրամ, հարկային արտոնություն չի ակնկալվում (1-2 եռամսյակում ծախսվել է 364.000 դրամ, 3-4 եռամսյակների համար՝ 136.000 դրամ),
4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ եռամսյակ) – 3.416.000 դրամ,
5. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ
եռամսյակ)–492.700 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Ծառայությունների ձեռքբերում ՝ 2150․0 հազար դրամ, այդ թվում՝
1.1 համացանց՝ 750.0 հազար դրամ,
1.2 էլեկտրաէներգիա՝ 1400.0 հազար դրամ։
2. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.0 հազար դրամ, այդ թվում`
2.1 անձնակազմի ներքին գործուղումներ - 500.0 հազար դրամ:
3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում` 3416.0 հազար դրամ, այդ թվում`
3.1 բենզին, ռեգուլյար՝ 1020 հազար դրամ / 2000 լիտր /,
3.2 դիզելային վառելիք , ամառային՝ 600 հազար դրամ / 1000 լիտր /,
3.2 սեղմված բնական գազ՝ 1200 հազար դրամ / 4000 կգ /,
3.4 ավտոմեքենայի անիվներ ՝ 192 հազար դրամ / 4 հատ /,
3.5 ավտոմեքենայի անիվներ՝ 224 հազար դրամ / 4 հատ /,
3.6 շարժիչի յուղ՝ 180 հազար դրամ / 60 լիտր/:
4. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում` 492.7 հազար դրամ, այդ թվում`
4.1 կենցաղային սառնարան՝ 110 հազար դրամ / 1 հատ /,
4․2 տեսահսկողության համակարգ /պահպանվող տարածքների/՝ 170 հազար դրամ /1 հատ/, 4․3 հակահրդեհային սարք՝ 212․7 հազար դրամ / 1 հատ /:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր – 2 150.0 հազար դրամ, որից
1. էլեկտրամատակարարում – 1400․0 հազար դրամ,
2. համացանց – 750․0 հազար դրամ:
12. Համագործակցությունը պետական
կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
03.08.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ